Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել և կշարունակվեն վաղը․ ԱԻՊԾ


21:07 , 17 մարտ, 2021

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։