Adidas vs Puma. ինչպե՞ս երկու եղբայրների թշնամանքի արդյունքում ծնվեցին լեգենդար ընկերությունները


21:00 , 17 մարտ, 2021

Երբեմն այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են թշնամությունն ու նախանձը, օգնում են ստեղծել յուրօրինակ ու մեծ մի բան։ Դա վերաբերում է նաև Դասլեր եղբայրներին։

«Ադիդաս» կոնցերնը ձևավորվել է շնորհիվ Ադոլֆ Դասլերի։ Նրա հայրը փորձառու կոշկագործ էր, սակայն սկզբում երիտասարդի փորձերը՝ հոր ուղին շարունակելու, ձախողվեցին։ Նրան աշխատանքի չընդունեցին կոշիկի քաղաքային գործարաններից մեկում։ Հենց այդ ժամանակ էլ Դասլերն ստեղծեց սեփական գործարանը։

Ընկերությունը սկսեց աշխատել Ադոլֆի և նրա ավագ եղբոր՝ Ռուդոլֆի գլխավորությամբ և զբաղվում էր սպորտային կոշիկների պատրաստմամբ։ Կրտսեր եղբայրը ղեկավարում էր արտադրությունը և զբաղվում տեխնիկական հարցերով, իսկ ավագը պատասխանատու էր վաճառքի համար, քանի որ հաղորդակցման հրաշալի ունակություններ ուներ։

Ընտանեկան բիզնեսը հաջողության հասավ 1925 թ., երբ թողարկվեցին առաջին բութսերը։ Գնորդներին դրանք այնքան դուր եկան, որ պահանջարկն արագորեն զարգացրեց բիզնեսը։ Մեկ օրում ընկերությունը թողարկեց ավելի քան 100 նմուշ։

Բիզնեսն անկում ապրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Գործարանն ազգայնացվեց, Ռուդոլֆը գերության մեջ հայտնվեց, իսկ Ադոլֆը զբաղվում էր ԱՄՆ տարածքում ապրանքի առաքմամբ։ Միջազգային ռազմական գործողություններից հետո եղբայրները վիճեցին, սակայն պատճառը մինչ օրս հստակ չէ։

Մինչև 1948 թ. ընկերությունը վերականգնվում էր։ Ընտանիքի գլխի մահից հետո եղբայրները գործարանը երկու բրենդի բաժանեցին՝ «Պումա» և «Ադիդաս»։ Լուրջ մրցակցությունը երկու գործարաններին օգնում էր զարգանալ, կատարելագործել արտադրանքն ու վաճառքները։

«Ադիդասն» արագ էր աճում, քանի որ Ադոլֆը փորձառու էր։ Ընկերությունը թողարկեց աշխարհում առաջին ֆուտբոլային բութսերը շարժական ներքին հատվածով։ «Ադիդասը» սկսեց զբաղվել սպորտային հագուստի և աքսեսուարների արտադրությամբ։ Ընկերությունը մի քանի ճգնաժամի միջով անցավ, սակայն 90-ականներին կրկին շուկայում առաջատարը դարձավ։

«Ադիդասի» բաժնետոմսերն այսօր էլ ակտիվորեն վաճառվում են։ Դրա ամենախոշոր գործարքներից մեկը Reebok կոնցերնի ձեռքբերումն է, որը մինչ այդ «Ադիդասի» անմիջական մրցակիցն էր։

Այսօրբրենդը զբաղեցնում է Forbes-ի ցանկի առաջատար հորիզոնականներից մեկը։ Կոնցերնն ստեղծել է ավելի քան 60 հազար աշխատատեղ ողջ աշխարհում։ Համագործակցում են ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող սպորտային ընկերությունների, այլև մեծ սպորտի աստղերի հետ։

«Պումայի» արտադրանքը ևս հայտնի է ողջ աշխարհում։ Երկու եղբայրներն էլ վաղուց ողջ չեն, սակայն մրցակցությունը նրանց բրենդերի միջև շարունակվում է մինչ օրս ։