Եթե անգամ կապիտուլյանտն անցկացնի ընտրությունները, բավականին բարդ ա լինելու ցանկացած թվերը ապահովելը


13:39 , 16 մարտ, 2021
«Նախկինների» թեման էն կարգի ա մաշվել ու «օգտագործման ժամկետից» դուրս եկել, որ էսօր քաղաքում ամեն երկրորդ տաքսու վարորդ խոսակցությունը սկսելուց առաջ մի հատ հիշում ա ներկաների մեր ու մանուկին, հետո ինքն իրեն հանդիմանում ա սրանց իշխանության բերելու համար, իսկ վերջում խոսքն ավարտում ա` «էս երկրին ուժեղ ղեկավար ա պետք, իսկ սրանք սկի իրանց ընտանիքներում տղամարդ չեն» նախադասությամբ: Ի դեպ ինձ հանդիպած շարքային քաղաքացիների մեծամասնության համար «ուժեղ ղեկավար» կարող է լինել երկրորդ նախագահը:
Ի հակադրություն 2018-ի ակնհայտ կեղծված ընտրությունների, այս ընտրություններում քաղաքացիների էլեկտորալ վարքագիծը կարդինալ փոփոխության է ենթարկվել ու եթե 2018-ին կապիտուլյանտին ձայն չտալու համար ընտրում էին «լայցոտ հեղափոխական» ԼՀԿ-ին էս անգամ էդ ընտրության ալգորիթմը լրիվ այլ ա լինելու: Կարճ ասած, եթե անգամ կապիտուլյանտն անցկացնի ընտրությունները և ողջ ընտրակեղծիքի մեքենան գործի դնի միևնույն է բավականին բարդ ա լինելու ցանկացած թվերը ապահովելը, իսկ վերջում երբևէ չտեսնված հետընտրական ցասման ա արժանանալու, որի արդյունքում լուրջ ցնցումներով հեռացվելու ա իշխանությունից: