ՄԻՊ-ի դեմ իշխանությունների պայքարը շատ լավ ցուցիչ է՝ հասկանալու համար, թե ով ում շահերն է պաշտպանում մեր երկրում․ Հերմինե Մխիթարյան


13:45 , 14 մարտ, 2021
ՀՀ սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, գերիների հարցը միջազգային տարբեր հարթակներից բարձրաձայնող, ադրբեջանական ագրեսիայի ու պատերազմական հանցագործությունների միջազգային գնահատականը ստանալու ուղղությամբ հետևողական աշխատող ՀՀ ՄԻՊ- ի դեմ այսօր պայքարում են ՀՀ իշխանությունները։
Իրականում սա շատ լավ ցուցիչ է՝ հասկանալու համար, թե ով ում շահերն է պաշտպանում մեր երկրում... Ցուցիչ է նաև նրա, թե որտեղից են ուղղորդվում ու ինչ մոտիվացիաներով առաջնորդվում մեզ պարտության տարած ու կապիտուլյացիայի հասցրած այսօրվա իշխանությունները...