Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ


13:13 , 14 մարտ, 2021

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: Այս մասին հայտնում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

Ըստ այդմ առաջին կարգի հաղթողները կստանան ամսական  10 հազար դրամ, երկրորդ կարգի հաղթողները` 7500 դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները` 5000 դրամ: