Սպանված Ջորջ Ֆլոյդի ընտանիքը 27 միլիոն ԱՄՆ դոլարի չափով փոխհատուցում կստանա


21:33 , 13 մարտ, 2021

Panorama.am-ը գրում է.

Մինեապոլիսի (Մինեսոտա, ԱՄՆ) իշխանությունները 27 միլիոն դոլար կվճարեն աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին, որին նախորդ տարի ձերբակալության ժամանակ սպանել էին ոստիկանները: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այդ մասին լուր է տարածել «Associated Press»-ը:

Այսպիսով՝ քաղաքային իշխանությունները համաձայնվել են մինչև դատաքննությունը բավարարել աֆրոամերիկացու սպանության գործով նրա ընտանիքի հայցադիմումն ընդդեմ քաղաքի և ոստիկանության աշխատակիցների:

Իր հայցով ընտանիքը պնդում էր, որ սպաները խախտել էին Ֆլոյդի իրավունքները, երբ նրան ձերբակալում էին, և որ քաղաքային իշխանությունները թույլ էին տվել ոստիկանությունում ծաղկի «ավելորդ ուժի կիրառման, ռասիզմի և անպատժելիության մշակույթը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: