Հայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, կուլիսային պայմանավորվածություն է իրագործվում


17:09 , 13 մարտ, 2021
Գլխավոր Շտաբի պետը հեռանում է բանակից՝ ստանձնելով ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկի դերը։
Նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող քննարկման արդյունքում, հնարավոր է, հայտարարվի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի գահից՝ պայմանավորվածությամբ, որ վարչական լծակներ չունեցող նախկին վարչապետը չի հետապնդվի Արցախի 73%-ի և ՀՀ որոշ տարածքների կորստի համար։
Վարչապետի պարտականությունները կառաջարկվի ստանձնել Էդմոն Մարուքյանին։
Նշանակվում է արտահերթ ընտրություն, որի մրցավազքին մասնակցում են մեծ ու փոքր քաղաքական կառույցները՝ 130 տարեկանից մինչև 2 օր առաջ ստեղծված։
Պատկերացրեք, թե ինչպիսի խոստումների տարափ է սպասվում հայ ընտրողներին՝ Թուրքիայի հետ բաց սահմաններով ու հարուստ ապրելուց մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում։