Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ Ազգային ժողով ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է


16:48 , 12 մարտ, 2021
Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ Ազգային ժողով ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է և հակասում է Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես անկախ սահմանադրական կառույցի գործունեության երաշխիքներին, այն է՝ պատշաճ ֆինանսավորման սահմանադրական պահանջին։
Հայաստանի Հանրապետությունը տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետին, սահմանադրական և քաղաքական ճգնաժամին հասցրած իշխանության կողմից բարձր միջազգային հեղինակություն ունեցող և իր սահմանադրական առաքելությունն գերարդյունավետ կերպով իրականացնող մարմնին՝ ՄԻՊ-ին, նման եղանակով վնասելու շարժառիթը որքան չարամիտ և «հանցավոր է»՝ պարունակելով վրեժի տարրեր, այնքան էլ՝ հասկանալի և սպասված։