Հարկադիրը 15 օր ժամանակ է տվել «Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջը


12:43 , 12 մարտ, 2021
Երևանի կենտրոնում գտնվող «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանն օրերս պարզել է, որ իր սեփականություն հանդիսացող ռեստորանն այլևս իրեն չի պատկանում, իսկ ԴԱՀԿ-ն նրան 15 օր ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։

«Ես չէի պատկերացնում, որ ապրում եմ մի երկրում, որտեղ մեկը կարող է գալ, առանց իմ համաձայնության, առանց գումարային որևէ խոսակցության իմ սեփականությունը իմ ձեռքից վերցնել։ Ես երբեք չեմ համաձայնվել սա վաճառել»,-ասում է Ավանյանը՝ հավելելով, որ առանց պայքարի չի պատրաստվում հանձնվել։

Հիշեցնենք, որ «Դոլմամա» ռեստորանի սեփականատերն այն բազմաթիվ մոլորյալներից մեկն էր, ով 2018թ-ի գարնանը ողջունեց Նիկոլ Փաշինյանի իրագործած իշխանափոխությունը, իսկ հետո սկսեցին փառաբանել ու բոլոր հնարավոր հարթակներում իրենց աջակցությունը հայտնել Փաշինյանին։ Իսկ այժմ հիասթափվածների թվում են: