Սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծկռտուք. Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում տեղի ունեցածին միջամտել է ոստիկանությունը


22:39 , 11 մարտ, 2021
Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ում այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Դանիել Իոաննիսյանը երկու հոգու ուղեկցությամբ, սեռական բնյութի հայհոյանքներով մտել է Օրբելի 23 հասցեում գտնվող ՊՈԱԿ՝ իր նախկին կոլեգա, ՊՈԱԿ-ի ներկայիս աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանի հետ հաշիվներ մաքրելու։

Հայհոյանքներից ու աղմուկից դուրս են եկել ՊՈԱԿ-ի աշխատակից հանդիսացող մի քանի տղա և լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Իրավիճակն այնքան է թեժացել, որ ՊՈԱԿ-ի անվտանգության աշխատակցին չի հաջողվել հանդարտեցնել ծեծի մասնակիցներին, ստիպված ոստիկանություն են կանչել։

Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։