Բրիտանական ընկերության կողմից Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքերին տալու վերաբերյալ կդիմենք ԱԱԾ. Ավագյան


21:19 , 11 մարտ, 2021

News.am-ը գրում է․

Բրիտանական ընկերության կողմից Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքերին տալու տեղեկության առնչությամբ կդիմենք Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Նշենք՝ այսօր Բորիս Ավագյանը հայտնել էր, որ Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված ՊԲ-ի պաշտպանական տարածքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ