Ադրբեջանցի զինծառայողներին հուղարկավորել են ճահիճներում. Ալիևները նրանց ծնողներին ստիպում են Արցախի՝ գրավված տարածքներում բնակություն հաստատել


17:07 , 11 մարտ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Արցախյան վերջին պատերազմի ավարտից հետո անցել է 5 ամիս, սակայն գրեթե ամեն օր ադրբեջանական մեդիաներում լուրեր են տարածվում Արցախում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու մասին։ Ամեն օր հաղորդում են դժբախտ պատահարների, ականի պայթյունների և այլ դեպքերի վերաբերյալ։ 

Ադրբեջանական մամուլը հաճախ է գրում նաև, որ պատերազմին մասնակցած ադրբեջանցի զինծառայողների ինքնասպանությունների մասին, իսկ Ադրբեջանում Արցախը «անիծված են» համարում իրենց զավակների համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ պետությունը զինծառայողների անվտանգությունն ապահովելու փոխարեն զբաղված է «անպարտելի երկրի իմիջի ձևավորմամբ։ Շատերը հարցնում են՝ որքա՞ն են շարունակվելու «խաղաղ պայմաններում» զոհվել զինվորները։ Հետևություններն էլ այն է, որ զինվորների կյանքի վրա Ալիևները թքած ունեն։

Անուշադրության են մատնվել հատկապես ազգային փոքրամասնությունների ընտանիքիները։ Ադրբեջանում էլ ավելի հարմար վայր չեն գտել զոհերին հողին հանձնելու համար։ Բաքվի Գարադաղի շրջանում ճահճից չորացած տարածքում որոշել են գերեզմանոց կառուցել, որտեղ թաղվել են 18 շեհիդներ, սակայն գերեզմանները որոշ ժամանակ անց կրկին ճահճով են պատվել։

Զոհվածների մայրերը պահանջում են հարգել իրենց իրավունքները: Շեհիդների ծնողները սկսել են քանդել գերեզմանները ՝ պահանջելով վերահուղարկավորել իրենց որդիներին «շեհիդների ծառուղում», որտեղ, նրանց խոսքով, 1600-ից ավելի ազատ տեղ կա։

Իլհամ Ալիևը դեռ պատերազմի ավարտից հետո էր հայտարարել, որ Արցախում վերաբնակվողների ընտանիքների համար նախատեսված տները կփոխանցվեն շեհիդների ընտանիքներին: Ադրբեջանցիներն էլ բողոքում են՝ Ալիևը պահանջում է, որ այդ մարդիկ ստիպված վերադառնան, իսկ թե ո՞ր տների մասին է խոսքը, չեն մեկնաբանում։ Ազգային փոքրամասնությունների ընտանիքներին ստիպում են Արցախում ապրել, սակայն վերջիններս նշում են, որ անվտանգ չէ, դեռևս 5-9 տարի կպահանջվի տարածքը չպայթած ականներից մաքրելու համար։

Փախստականներն հավելում են, որ 30 տարի ապրել են այն հույսով, որ մի օր պետությունը կապահովի իրենց տներով, սակայն հիմա պարզվում է, որ չեն կարողանալու օգտվել պետական ծրագրերից։ Անուշադրության մատնված ադրբեջանցիները հիմա էլ մտածում են շարունակել հույսով սպասել, որ իրենց համար նոր տներ պետք է կառուցեն, բայց չի բացառվում, որ նրանց կուղարկեն օկուպացված տարածքներ ու կստիպեն խնդիրներն ինքնուրույն լուծել։

Ադրբեջանագետները կանխատեսել էին, որ Ադրբեջանում ռեպրեսիա մեկ տարի հետո կլինի, երբ սոցիալական խնդիրները մնան չլուծված և մարդիկ հասկանան, որ ժամանակավորապես օկուպացրած հողերն իրենց գրպանով են պահելու։ Ադրբեջանը ֆինանսական մեծ ներդրումներ պետք է անի օկուպացված տարածքներում ենթակառուցվածքներ ստեղծելու ու մարդկանց վերաբնակեցնելու համար ու նման շռայլություն չի կարող թույլ տալ։ Միակ հավանական տարբերակը մնում է այն, որ հարևան երկիրը ժամանակավոր ավաններ՝ գյուղեր կկառուցի, որտեղ ստիպողաբար մարդկանց կվերաբնակեցնի, ինչին ոչ ոք չի ցանկանում համաձայնել, իսկ նրանց Ադրբեջանում սկսում են սպառնալ՝ ովքեր կհրաժարվեն վերադառնալ, կզրկվեն բոլոր արտոնություններից։