Դուք պետք է թքե՛ք Հայաստանի կառավարության երեսին, որ գերության մեջ հայտնված հայուհուն ոչ թե ինքը, այլ Լիբանանն է ազատում


03:56 , 11 մարտ, 2021
Մարալ Նաջարյանի ազատման համար Լիբանանի կառավարությանը շնորհակալություն եք հայտնում որ ի՞նչ: Որ սեփական քաղաքացուն` արժանապատվություն և կամք ունենալով և կատարելով իր պարտքը` ազատե՞լ է գերությունից:
Սեփական քաղաքացուն ազատելու համար այդ քաղաքացու կառավարությունից շնորհակալություն եք հայտնու՞մ:
Դուք պետք է թքե´ք Հայաստանի կառավարության երեսին, որ իր դավաճանության արդյունքում գերության մեջ հայտնված հայուհուն ոչ թե ինքը, այլ` այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանն է ազատում:
Ցավոք` Լիբանանը ռեսուրսներ չունի և չի կարողանալու նրան որակյալ հետտրավմատիկ հոգեբանական բժշկություն տրամադրել: Դա Հայաստանի պարտքն է: Կատարելու՞ է գեթ այդ մի պարտքը Հայաստանը: Իհարկե´ ոչ:
Շնորհակակությունը ո՞րն է: Լրի՞վ ենք խելագարվել: