ԳՇ պետի պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը. Factor.am


19:58 , 10 մարտ, 2021

Factor.am-ը գրում է.

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Վարչապետն այս պաշտոնում ցանկանում է նշանակել Արտակ Դավթյանին, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ եռօրյա ժամկետում կհրապարակեն իրենց որոշումը։ Նարեկ Կիրակոսյան