«Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին վճարում է 70.000 դոլար». քաղաքացիները թղթեր են փակցնում ոստիկանների վահաններին (Photo)


14:08 , 10 մարտ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Քիչ անց Դեմիրճյան փողոցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսով է հանդես գալու։ Դիմիրճյանում շարունակում են ոստիկանական ուժերը ծառայություն իրականացնել։ Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի ոստիկանական պատը և սկսեցին թղթեր փակցնել ոստիկանների վահանների վրա։

«Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին ամսական վճարում է 70.000 դոլար»,- գրված է թղթերի վրա։ Ոստիկանները անմիջապես սկսեցին պոկել թղթերը վահաններից։ Ակցիայի մասնակիցները դրանք սկսեցին փակցնել արդեն մոտակա աղբարկղերին։ Թե որտեղից նրանց այդ տեղեկատվությունը, նրանք չնշեցին, ասացին, որ ակցիան այսօր շարունակական է լինելու։