365news.am-ը գրում է.
Երեկ «Բոհեմ» թատրոնում կայացավ դերասան Աղաս Մանուկյանի «Աղասի 10 կանայք» սթենդ ափ ներկայացման պրեմիերան: Շուրջ մեկ տարի ներկայացումը դարակում մնալուց հետո, կանանց տոների առիթով այն առաջին անգամ ցուցադրվեց:
«Անցած տարի ես պլանավորել էի «Աղասի 10 կանայք» ներկայացումը, որը համավարակի պատճառով հետաձգվեց, որոշեցինք պրեմիերան անել այս տարվա մարտի 9-ին, քանի որ հանվել են որոշ սահմանափակումներ»,-նշեց դերասանը:
Ներկայացումն ամբողջությամբ կանանց մասին է, հերոսուհիները և պատմությունները հորինած չեն, ավելին՝ Աղասը նշեց, այն հերոսուհիների մասին է, ովքեր եղել են նրա կյանքում: Սցենարի վրա մեծ թիմ է աշխատել, սցենարիստներ՝ Վահան Մովսեսյանը, Սարգիս Կալպակյանը և Արտուշ Գևորգյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: