Իջևան քաղաքի բնակիչները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը և պահանջում են մարզպետ Հայկ Չոբանյանին, քանի որ մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու մասին լուրերն այդպես էլ հստակ հերքում կամ մեկնաբանություն չստացան


17:28 , 9 մարտ, 2021
Իջևան քաղաքի բնակիչները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը և պահանջում են մարզպետ Հայկ Չոբանյանին, քանի որ մարզի որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու մասին լուրերն այդպես էլ հստակ հերքում կամ մեկնաբանություն չստացան։

Մարզպետի փոխարեն դեպքի վայր է եկել ագրեսիվ տրամադրված մի կին, որը փորձում է սադրել հավաքվածներին՝ նշելով, թե էական չի՝ ում է պատկանում հողը, կարևորը, որ պատերազմ չլինի։ Կինը բացահայտ վիրավորում է հավաքվածներին և իրավիճակը տանում է կոնֆլիկտի: