Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ


16:34 , 9 մարտ, 2021

‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ մարտի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։