«Ես ընդհանրապես չեմ ուզում այս ամենին որակում տամ, քանի որ Հայոց լեզվում նման բան չկա». ԲԴԽ նախագահի կինը վաղը կգնա ՀՔԾ


16:12 , 9 մարտ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը վաղը հրավիրվել է ՀՔԾ։ Լուրը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Վարդազարյանը։

Նա հրաժարվեց ասել, թե ի՞նչ գործի շրջանակում է կինը հրավիրվել ՀՔԾ։

«Ես ընդհանրապես չեմ ուզում այս ամենին որակում տամ, քանի որ Հայոց լեզվում նման բան չկա»,-նշեց նա։

Մեր պնդող հարցին, նա ի վերջո ասաց. «Նա աշխատում է, բայց ՀՔԾ որպես վկա է գնում, իմ գործով է վկա կանչվել»։

Նա հրաժարվեց ասել, թե ինչ գործ է կապված իր հետ