Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 116 միլիոնը


14:44 , 6 մարտ, 2021

Aysor.am-ը գրում է.

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 116 միլիոն 61 հազար 296-ի, հայտնում է Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանը:

COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը հասել է 2 580 050-ի, ապաքինվել է ավելի քան 91 միլիոն մարդ:

10 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան: