Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ՀՕՊ ունենք և Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմ սկսի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է


10:58 , 6 մարտ, 2021
Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։
Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։
Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք եւ Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է։