Երեւանի կենտրոնում կրկին դիպուկահարներ են տեղակայվել, հրապարակն էլ լցվում է ոստիկաններով (Video)


13:49 , 5 մարտ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Վաղ առավոտյան ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոն է բերել  փշալարեր, ոստիկանական ստորաբաժանումներ, ու տեխնիկա։ Երևանի երկնքում նաեւ երկու ուղղաթիռ է նկատվել։ 

«Փաստինֆո»-ն ոստիկանական ուժեր է նկատել նաեւ Հանրապետության հրապարակում, իսկ Նախարարությունների շենքի տանիքում դիպուկահարներ էին կանգնած:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեծ թվով ոստիկանական, զինված ուժեր էին կենտրոնացնել, փշալարեր էին բերվել, ԱԺ տարածքում լուսաձայնային նռնակներ էին տեղադրվել, իսկ դիպուկահարները ցուցադրաբար տեղակայվել էին ԱԺ պատուհանների մոտ՝ նշանառության տակ պահելով Բաղրամյան պողոտայում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին։