Ուրիշ օր դրա մասին կխոսենք․ ՊՆ փոխնախարարը՝ Որոտանի հարակից տարածքում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների մասին


12:19 , 5 մարտ, 2021

News.am-ը գրում է.

Ուրիշ օր անպայման դրա մասին կխոսենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին դիմելով ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Պաշտպանության նախարարությունը պարզել է, ինչ ինժեներական աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները Որոտանի հարակից տարածքներում։

«Կա Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, դրա շրջանակներում մենք պատշաճ տեղեկատվություն կտանք։ Սյունեցիները բացարձակ անհանգստանալու կարիք չունեն»,- նշեց Արման Սարգսյանը։