Թուրքիայի Իսպարտա նահանգում սպասվող թուրք-ադրբեջանական 6-շաբաթյա զորավարժությունը ՀՀ սահմանից մոտ 1200 կմ հեռավորության վրա տեղի կունենա, հետևաբար թեկուզ տեսականորեն մեզ համար վտանգավոր չէ


01:51 , 5 մարտ, 2021
Լրատվամիջոցները գրում են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժության մասին։ Հայկական լսարանը գուցե անհանգստանում է՝ թշնամու ռազմական ակտիվության հետ կապելով հնարավոր նոր պատերազմի վտանգը։
Թուրքիայի Իսպարտա նահանգում սպասվող թուրք-ադրբեջանական 6-շաբաթյա զորավարժությունը ՀՀ սահմանից մոտ 1200 կմ հեռավորության վրա տեղի կունենա, հետևաբար թեկուզ տեսականորեն մեզ համար վտանգավոր չէ։
Մարտ ամսին նոր ռազմական ագրեսիայի հնարավորության մասին խոսակցություններին կանդրադառնամ մարտի 5-ին՝ մանրամասն և բազմակողմանի։