Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Լեննականցի Զապը» ու նրան ուղեկցող մոտ 15 անձ. shamshyan.com


22:02 , 4 մարտ, 2021

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են հերթական օպերացիան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Էջմիածնի «Անտառային ձայներ» հաստատությունից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 անձի:

Շամշյանի  տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը քրեական հեղինակություններ են. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն: Նրանք եղել են Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser, Porsche Panamera, BMW մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: