Ում հավատալ՝ նիկոլականներին, թե՞ իրականությանը․ Գագիկ Համբարյան


01:49 , 4 մարտ, 2021
Մինչ դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկողները հայաստանյան հասարակությանը ջանում են համոզել, որ ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ անել, որ Արցախի բնակչությունը զգա ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության շահավետությունը՝ 1 լիտր բենզինը 150 դրամով վաճառելով՝ դրանով չեզոքացնելով թշնամությունն, իրականությունն ավելի տխուր է և մտահոգիչ...
Իսկ մինչ Նիկոլին սպասարկող ԶԼՄ-ները ադրբեջանցիների կողմից հայամետ քայլերի մասին են գրում, առաջ տանում Արցախում հայերի և թուքերի խաղաղ գոյակցության գաղափարը, Ստեփանակերտի բնակիչները այլ ԶՄՆ-ներին պատմում են, թե ինչպես Արցախում ադրբեջանցիները ժեստերով հայհոյում ու սպառնում են հայերին...
Հիմա ու՞մ հավատանք, դավաճան Նիկոլին և նրան սպասարկողներին, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի խայտառակ կապիտուլյացիայի հետևանքները մեղմեն ու դեռ ավելին՝ ներկայացնեն որպես մեծ ձեռբերում, թե Ստեփանակերտի բնակինչներին, ովքեր ապրում են Նիկոլի կողմից թուրքին նվիրած Շուշիում հաստատված թուրքերի անմիջական վերահսկողության տակ...
Ամեն գնով իշխանությունը պահելու նպատակով Նիկոլն ու իրեն սպասարկողները պատրաստ են կործանել Հայաստանն ու վտանգի տակ դնել հայության ապագան իրենց հայրենիքում...