Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ:
Ըստ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրի՝ մարտի 1-ի դրությամբ՝ առևտրային օբյեկտներում աճել է մասնավորապես շաքարավազի 1 կիլոգրամի միջին գինը՝ կազմելով 392 դրամ, նախորդ դիտանցման (15.02.2021) 390 դրամի փոխարեն:
Նույնն են մնացել նաև՝ բենզինի (ռեգուլյար) 1 լիտրը՝ 410 դրամ, դիզվառելիքի 1 լիտրը՝ 390 դրամ և սեղմված գազի 1խմ՝ 235 դրամ, միջին գները: