Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել


17:38 , 3 մարտ, 2021
Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա (Աղդամ) շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում ականի պայթյունից հետևանքով ծանր մարմնական վիրավորումներ է ստացել Աղդամի մեխանիկական ոռոգման տարածաշրջանային վարչության պետ Հաֆիզ Ազիմզադեն, հայտնում է Trend-ը:

Նշվում է՝  Ազիմզադեն լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է: Ներկայում նրա վիճակը գնահատվում է ծանր: