Ոստիկանության ծառայողները վահաններով կենդանի պատնեշ են կազմել ՀՀ ԱԺ շենքի մոտ, տեղադրված են լուսաձայնային նռնակներ


16:18 , 3 մարտ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանության ծառայողները վահաններով կենդանի պատնեշ են կազմել ՀՀ ԱԺ շենքի մոտ։ 

Հիշեցնենք, որ մի քանի րոպեից Բաղրամյան պողոտայում՝ անմիջապես ԱԺ շենքի դիմաց նախատեսված է ընդդիմության հնարահավաքը։

Նշենք, որ Խորհրդարանի ներսում դիպուկահարներ կան, նրանք տեղակայվել են պատուհանների մոտ՝ նշանառության տակ վերցնելով Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։ Ավելին՝ ԱԺ դարպասները զոդվել են, իսկ դարպասների վրա տեղադրվել են լուսաձայնային նռնակներ։