Գիտնականները նման տեմպեր չէին կանխատեսել. Անտարկտիդայի սառույցները շարունակում են հալչել


22:45 , 3 մարտ, 2021

Գիտնականները հայտնաբերել են կլիմայական մոդելներից շեղումներ, որոնք վերաբերում են Անտարկտիդայում սառույցի և ձյան հալման տարբերակների հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չնայած որ Հարավային բևեռում սառույցի հալման արագությունն աստիճանաբար մեծանում է, գործընթացում, այնուամենայնիվ, կարճատև դադարներ են նկատվում։

Կլիմայական կանխատեսումներն իրենց էությամբ ոչ ճշգրիտ են և պարբերաբար վերանայման կարիք ունեն։ Սակայն Անտարկտիդայի վերաբերյալ կանխատեսումները, մասնավորապես, առավել շատ վեճերի տեղիք են տալիս, քան այլ բոլոր հարցերը։

Չնայած որ մոդելների մեծ մասի համաձայն՝ բևեռային սառուցների քանակը նվազելու է, հալման աստիճանը տարբեր սցենարներում խիստ տարբերվում են։ Երկար տարիներ շարունակ միջազգային փորձախմբի անդամնեը չեն կարողացել միասնական եզրահանգման գալ այն մասին, թե ինչպես է հալվող սառույցն ի վերջո ազդելու ծովի մակարդակի բարձրացման վրա։

Այսօր կլիմայական շատ կանխատեսումներ ուշադրության չեն արժանացնում Անտարկտիդայի փոփոխվող կլիման, և դա կարող է հանգեցնել սառցե վահանի՝ ծովի մակարդակի վրա ունեցած ազդեցության կամ հալման արագության վերաբերյալ մի շարք հարցերի բացթողմանը։ Ըստ գիտնականների՝ հարկավոր է հետագա մոնիթորինգ իրականացնել Անտարկտիդայում։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ համաձան կանխատեսումներից մեկի՝ եթե մոլորակի վրա միջին ջերմաստիճանը բարձրանա երեք աստիճանով, օվկիանոսի ջրի մակարդակը կարող է բարձրանալ 6,5 մետրով, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի հարյուր-միլիոնավոր մարդկանց տարհանման ջրերին մերձակա տարածքներից։