Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննի դատավոր Արշակ Վարդանյանը


12:10 , 3 մարտ, 2021

Panorama.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին: Panorama.am-ը տեղեկացավ Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանից:

Նա նշեց, որ նիստի հստակ օր նշանակված չէ, ամենայն հավանականությամբ տեղի կունենա կամ մարտի 4-ին, կամ մարտի 5-ին:

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Հ. ԵՆոքյանն ասել էր, որ մեծ հույս ունեն Վերաքննիչ դատարանից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: