Ոչինչ հավերժական չէ. ե՞րբ կդադարի լուսավորել Արեգակը


20:30 , 3 մարտ, 2021

Յուրաքաչյուր երևույթ ունի իր սկիզբն ու ավարտը։ Արեգակը, Երկիր մոլորակը ևս գոյություն չեն ունենալու հավետ։ Այդ դեպքում հարց է առաջանում. մեր մոլորակի միակ լուսատուն դեռ ինչքա՞ն ժամանակ է շարունակելու լուսավորել։

Ըստ գիտնականների հաշվարկների՝ Արեգակնային համակարգի գլխավոր աստղն այսօր մոտավորապես 4,5 միլիարդ տարեկան է։ Սա բավականին երիտասարդ տարիք է՝ ի համեմատություն տիեզերական այլ օբյեկտների տարիքների։ Այսօր Արեգակը անփոփոխ վիճակում է գտնվում և նման կայուն դիրքում կմնա դեռ միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներ։ Սակայն երկրացիները, ամենայն հավանականությամբ, չեն տեսնի, թե ինչպես կծերանա Արեգակը։ Երկնային լուսատուի տարիքը որոշելու համար կիրառվել է թվագրման ռադիոակտիվ մեթոդը։

Գլխավոր աստղը կգոյատևի ևս 5-10 միլիարդ տարի։ Իսկ ինչպե՞ս կդադարի Արեգակի գոյությունը։ Ջերմամիջուկային սինթեզը աստղի ներսում տեղի ունեցող քիմիական ռեակցիա է ջրածնի և հելիումի միջև։ Գիտնականները կարծում են, որ աստղում որոշակի գործոնների ազդեցության տակ ջրածինը, որը զբաղեցնում է աստղի ծավալի 90%-ը, վերածվում է հելիումի և այլ տարրերի։ Քանի կա ջրածին, ռեակցիան ընթանում է, և Արեգակը շարունակում է լուսավորել։ Եթե տարրը վերջանա, սինթեզը ևս կդադարի, արդյունքում աստղը կփոքրանա և այլևս լույս չի արձակի։ Կարմիր հսկայի արտաքին շերտերը կվերանան և նրա շուրջ մշուշ կստեղծվի։ Վերջնականապես հանգելով՝ Արեգակը կվերածվի սև, փոքրիկ զանգվածի, սակայն դրա համար բազմաթիվ միլիարդ տարիներ են հարկավոր։