Թաիլանդի քրեական դատարանը հաստատել է թագավորի դիմանկարը հրկիզելու համար ակտիվիստի ձերբակալման օրդերը


01:14 , 3 մարտ, 2021

News.am-ը գրում է․

Թաիլանդի քրեական դատարանը հաստատել է թագավորի դիմանկարը հրկիզելու համար ակտիվիստի ձերբակալման օրդերը, հայտնում է Reuters-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ակտիվիստ Չայամորն Կեւիբունպանը պատասխանատու է անցած շաբաթ օրը Բանգկոկի բանտի դիմաց թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի դիմանկարը հրկիզելու համար: Ոստիկանության հայտարարությամբ՝ Չայամորնին մեղադրանք է առաջադրվել թագավորին վիրավորելու համար՝ Թաիլանդի խիստ օրենքի համաձայն: Այս հանցագործությունը պատժվում է մինչեւ 15 տարվա ազատազրկմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ