Ինչու Փաշինյանը հայտարարեց կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու անհրաժեշտության մասին


21:14 , 2 մարտ, 2021

News.am-ը գրում է․

Կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու անհրաժեշտության մասին իշխանությունների առաջարկը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգից ուշադրությունը շեղելու փորձի հետ:

Այս մասին մարտի 2-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ նպատակը միայն ու միայն սա է: «Ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանը փրփուրը բերանին համոզում էր, որ Հայաստանում խորհրդարանական համակարգը լավագույնն է, եւ կարիք չկա անցնել կառավարման կիսանախագահական ձեւի»,- ասաց նա:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, NEWS.am-ի հետ զրույցում նույնպես համաձայնեց, որ կառավարությունը ցանկանում է ներկայացնել նոր օրակարգ՝ դրանով փոխարինելով Փաշինյանի հրաժարականի օրակարգը: «Նման փորձի դիմեց Լուկաշենկոն, եւ Բելառուսում այն գործեց, երբ նախագահը կարողացավ ժամանակ շահել, հանգստացնել ցուցարարներին ու նոր օրակարգ մտցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ