Aysor.am-ը գրում է․
Սիրիայում տասնյակ հազարավոր մարդիկ խոշտանգվել կամ սպանվել են հակամարտության տարբեր կողմերից վերահսկվող բանտերում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին:
ՄԱԿ-ի զեկույցը հիմնված է ավելի քան 2650 հարցազրույցների և հետաքննությունների վրա: Այն փաստում է հակամարտության յուրաքանչյուր կողմից խախտումները, որոնք ուղղված են ենթադրյալ հակառակորդներին վախեցնելուն և պատժելուն: