Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից. նշանակվել է Արմեն Գասպարյանը


16:34 , 2 մարտ, 2021

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Գասպարյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ: