Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը առավելագույնը մարտի 4-ին կմտնի ուժի մեջ. ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում


16:24 , 2 մարտ, 2021
Հարգելի գործընկերներ,
Իրավիճակը հետևյալն է.
1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց Գեներալ Գննդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ ՀԱԿԱՍՈւՄ Է Սահմանադրությանը:
2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հրամանագրի վերաբերյալ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ դիմելու է ՍԴ:
3) Այսինքն ըստ նախագահի առերևույթ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:
4) Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ...: