Դե Պաուլը կարող է տեղափոխվել Լիվերպուլ


23:47 , 1 մարտ, 2021

Armsport.am-ը գրում է․

«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։ Այս մասին գրում է Tutto Udinese-ն։

26-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում է «Լիվերպուլը»։ Հաղորդվում է, որ  «կարմիրները» պատրաստ են 26 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստի համար, բայց իտալացիներին այդ առաջարկը չի գոհացնում։