Մարտի 2-6-ը ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով․ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով


15:08 , 1 մարտ, 2021

Հանրապետության տարածքում՝ մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Մարտի 3-4-ը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Մարտի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում