Տեղի է ունեցել ԱԽ նիստ. նախագահն ու ԳՇ պետը ներկա չէին


13:02 , 1 մարտ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն  ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել նիստին։