Ի՞նչ տեսք ունի հնագույն ժայռապատկերներից մեկը. այն 18 հազար տարվա պատմություն ունի


22:45 , 28 փետրվար, 2021

Մելբուրնի համալսարանի գիտնականները հայտնաբերված ժայռապատկերի տարիքը գնահատել են 17,1-17,5 հազար տարեկան: Այդ փաստը Կիմբերլիի գտածոն դարձնում է Ավստրալիայում հնագույն ժայռապատկերը:

«Մենք երբեք չենք կարող իմանալ, թե ինչ մտքեր են պտտվել նկարչի գլխում ավելի քան 600 սերունդ առաջ ժայռի վրա նման պատկեր անելիս: Սակայն այժմ գիտենք, որ նատուրալիստական ժամանակաշրջանը ձգվել է մինչև վերջին սառցե դարաշրջանը, երբ կլիման առավել սառը ու չոր էր, քան այսօր», - պատմում է հետազոտության ղեկավար Դեմիեն Ֆինչը:

Կենգւրուն պատկերված է քարե ժայռի խոնարհված առաստաղին: Պատկերի տարիքը որոշելու համար մասնագետները ռադիոածխածնային ուսումնասիրություններ են անցկացրել և հետազոտել գտածոյի արտաքին ու ներքին մակերևույթները: Այն թույլ է տվել հասկանալ, որ պատկերը մոտավորապես 17,300 տարվա պատմություն ունի:

«Երկրպագվող կենգուրուի պատկերն արտաքնապես նման է Ասիայի հարավարևելյան հատվածի կղզիներում հայտնաբերված պատկերներին, որոնք ավելի քան 40,000 տարվ ապատմություն ունեն», - ավելացրել է ուսումնասիրության համահեղինակ Սվեն Ուզմանը: