«Լևոն Արոնյանի հեռացումը, սիրելիի ֆոտոշարքը, Հայկ Պետրոսյանի սիրառատ պարը, Գոհար Ավետիսյանի երևանյան առօրյան, հայ աստղերի քաղաքական գրառումները». աստղային շաբաթվա ամփոփում


18:48 , 27 փետրվար, 2021

Starnews.am-ը գրում է.

Փաստ է, որ այս պահին մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների ֆոնին պետք է անհետաքրքիր կամ «սառած» լիներ աստղային կյանքը, բայց արի ու տես, որ մեր աստղերը զուր ժամանակ չեն կորցնում ու իրենց քայլեով փորձում են դառնալ օրվա լրահոսի մի փոքր մասնիկը:

Starnews.am-ը ողջ շաբաթ հետևել և ձեր դատին է ներկայացրել աստղերի շաբաթվա առօրյայից որոշակի հատվածներ: Այս պահին փորձենք ամփոփել անցնող շաբաթը ու հակիրճ ներկայացնել շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները:

Հայ աստղերը լինելով ՀՀ քաղաքացի, իհարկե, ոչ մի կերպ անտարբեր չեն կարողանում անցնել քաղաքական անցուդարձի կողքով:
Հայ հայտնիներից Արամոն, Արտյոմ Մարկոսյանը, Մհեր Արմենիան և այլոք շաբաթվա ընթացքում իրենց կարծիքներն են հայտնել ներքաղաքական իրավիճակի մասին: Բոլորի մտքերին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով և կարդալ ամենահնչեղ հայտարարությունները:

Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց Ռուսաստանից մենք բացի լավ զենքերից, մեկ-մեկ էլ Հայաստանում դիմավորում ենք մեր հայտնի ու սիրված լավ հայրենակիցներին: Այս անգամ մեզ հյուր էր եկել հայտնի դիմահարդար ու, իհարկե, թեժ անձնական կյանքի տիրուհի Գոհար Ավետիսյանը: Նա այցելել էր այն հանրակացարանը, որտեղ ապրել են իր ծնողները և խոստացել էր իրենց գյուղում ներդրումներ իրականացնել:
Տեսանյութում կարող եք ծանոթանալ Գոհարի երևանյան առօրյայի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ