Այսօր մենք ազգովին հայտնվել ենք մարտական այն բնագծում, որտեղ մեզ խփում են և՛ դիմացից, և՛ թիկունքից․ Սենոր Հասրաթյան


03:33 , 27 փետրվար, 2021
Զինվորական մարդը, կոչված լինելով պաշտպանելու Հայրենիքի անվտանգությունը, առաջնորդվում է մեկ հրամայականով՝ կատարել այն, ինչը բխում է հարազատ ժողովրդի և պետության շահերից: Դա երկրի հիմնական օրենքով և զինվորական կանոնադրություններով ամրագրված նրա սուրբ պարտականությունն է և այն, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարի անգամ սեփական կյանքի գնով:
Այսօր մենք ազգովին հայտնվել ենք մարտական այն բնագծում, որտեղ մեզ խփում են և՜ դիմացից, և՜ թիկունքից... Այս պայմաններում զինվորականի անելիքը մեկն է՝ Երկիրը պաշտպանել դրսից ու ներսից...