ԵԽԽՎ-ն վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին


17:28 , 26 փետրվար, 2021
ԵԽԽՎ զեկուցողները այսօր ասել են, որ իրենց համար անընդունելի է բանակի հայտարարությունը: Այս կառույցը վաղուց արդեն սպառել է իրեն որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին կարծիք ու տեսակետ հայտնող լեգիտիմ մարմին: Իհարկե միակը չէ, բայց ամեն մեկի մասին` հերթով:
Ու՞ր էիք դուք դատարանների, Սահմանադրական դատարանի վրա հարձակման ժամանակ, ու՞ր էիք, երբ երկրում ապօրինությունների ու կալանքների հիթ շքերթ էր, ու՞ր էիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ժամանակ, և
ՎԵՐՋԱՊԵՍ ու՞ր եք հիմա` այսօր, այս պահին, երբ մեր գերիները ապօրինի պահվում են թշնամի երկրում, որն այսօր ասել է, որ էլ գերի չկա, որ վերադարձնի Հայաստանին:
Դե եթե չկայիք, լռեք ու վերջ: