ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահին, քննարկվել են ԱԺ–ի և նախագահի դերը ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում


17:33 , 26 փետրվար, 2021
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է աշխատանքից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Նախագահն ունի եռօրյա ժամկետ՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը հաստատելու կամ մերժելու համար։