«Իմ քայլի» պատգամավորներն արտահերթի համար ԱԺ չեն բարեհաճում, բայց այս խառը ժամանակներում իրենց օրինագիծն են քննարկում


14:25 , 26 փետրվար, 2021

Hraparak.am-ը գրում է.

Այսօր ընդդիմության հետ «երկխոսելու պատրաստ» Նիկոլ Փաշինյանի քաղաքական մեծամասնությունը չբարեհաճեց առավոտյան 11-ին ներկայանալ ռազմական դրությունը վերացնելու համար արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդի նիստին։

Փոխարենը՝ ժամը 14-ին ներկայացան Աժ կրթության, գիտության մշտական հանձնաժողովում  Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար։

Հիշեցնենք, որ այս նախագծին դեմ է արտահայտվել ողջ ակադեմիական համակարգը։

Հիշեցնենք նաև, որ այդ փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են նաև բուհերում ունենալ կառավարելի ռեկտորներ։