ՌԴ–ն ակնկալում է Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորում. Լավրովը խոսել է Այվազյանի հետ


16:21 , 25 փետրվար, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

 Ռուսաստանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը գնահատում է որպես տվյալ երկրի ներքին գործ: Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ հեռախոսային խոսակցության ընթացքում Արա Այվազյանը նրան տեղեկացրել է Հայաստանում զարգացող իրադարձությունների մասին:

Լավրովն ընդգծել է` Մոսկվան ակնկալում է, որ իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով: