Հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից. մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը. բանակը նոր հայտարարություն է տարածել


15:28 , 25 փետրվար, 2021
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։
Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը։