Պետական ծառայողներն ազատման դիմումներ են գրում


14:49 , 25 փետրվար, 2021

Past.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են «քայլող» պատգամավորները, նախարարներն ու մարզպետները: Նրանք պետական գերատեսչությունների աշխատակիցներին ստիպում են «իջնել հրապարակ»:

Past.am-ի տեղեկություններով, սակայն, նախարարություններում բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրում՝ հրաժարվելով աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ բախումներ հրահրելու փորձերին: