ՀՀ Նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը. նախագահն իրավունք ունի դիմել ՍԴ


13:15 , 25 փետրվար, 2021

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ նախագահն ստացել է, բայց դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը։ Այս մասին հայտարարել են ՀՀ Նախագահի աշխատակազմից։

ՀՀ Սահ։մանադրության 139-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Նախագահը կարող է չստորագրել հրամանագիրը եւ եռօրյա ժամկետում  իր առարկություններով վերադարձնել Փաշինյանի առաջարկությունը։   

Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: